Ֆրանս-գերմանական Arte հեռուստաընկերության «28 րոպե» հաղորդման վարող Էլիզաբեթ Քվինը ներողություն է խնդրում հայերից հաղորդման ժամանակ ցուցադրված կեղծ քարտեզի համար, որտեղ Հայաստանը պատկերված էր որպես Ադրբեջանի տարածք:
«Ֆիգարո»-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը այդ փաստի վերաբերյալ գրառում է անում իր Х-ի միկրոբլոգում:
Իսկ Նիկոլի ընտանեկան կայքը կեղծ տեղեկություններ է տարածում, թե բա այդպիսի բան չի եղել և այդ կեկծ տեղեկությունը, թե Հայաստանը որպես Ադրբեջան է պատկերված եղել ռուսամետ ուժերի գործն է:
Հետաքրքիր է,այդ ռուսամետ ուժե՞րն են ստիպել Էլիզաբեթին ներողություն խնդրել չարածի համար:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ